Մամուլ

Հաջորդ անգամ Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից․ Կարին Տոնոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

Հաջորդ անգամ Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից․ Կարին Տոնոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կգմս փոխնախարար ժաննա Անդրեասյանին

տիկին, հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից, որովհետև Ձեզ նման մտոք սնանկ և Հայրենիքը վաճառված մարդիկ չեն կարող լինել մի ամբողջ պետության կրթական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ներկայացուցիչ:

njdeh

Դուք ապրում եք մի երկրում, որն այսօր գոյություն ունի միայն Նժդեհի՝ Ձեզ նմաններին անհասու հայրենասիրության և հայրենատիրության շնորհիվ:

Դուք անհայրենիք մարդիկ եք, և իրավունք չունեք կառավարել այդ համակարգը: Հիշեցնեմ՝ ես «Հայ ասպետ» դպրոցում անձամբ եմ ուսուցանում նժդեհյան գաղափարախոսություն, և ամեն ինչ անելու եմ, որ այն մի օր ուսուցանվի նաև ապագա Հայաստանի բոլոր դպրոցներում»:

Կիսվել էջում