Մամուլ

«Հաջորդը լինելու է Հայաստանը. շատ չի ուշանալու». Մովսես Հակոբյան

«Հաջորդը լինելու է Հայաստանը. շատ չի ուշանալու». Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ցեղասպան քաղաքականությանը՝ նկատեց, որ երկու տարի անընդմեջ ասել է՝ ՀՀ վարած քաղաքականությունը բերելու է սրան:

«Հաջորդը լինելու է Հայաստանը. շատ չի ուշանալու»,- ցավով արձանագրեց ռազմական գործիչը:

Հարցին՝ արդյոք այս պահին մեր բանակը, պաշտպանության նախարարությունն անելիք չունի՞, նա պատասխանեց. «Ես դուրս եմ բանակից. ես չգիտեմ՝ բանակի վիճակն ինչպիսին է և ինչ ունակություններ ունի»:

Իրավիճակից ելքերի, իշխանափոխության պարագայում հնարավոր բեկում մտցնելու մասին մեր մյուս հարցադրումներին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանը վստահեցրեց. «Ամեն ինչ հնարավոր է, եթե ճիշտ աշխատես»:

Կիսվել էջում