Մամուլ

Հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը․ Տիգրան Աբրահամյան

Հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկ է՝ ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը։

արցախ

Նայում ես՝ մարդը ասում է ամեն ինչ վատ սցենարով է գնացել, ցավոտ, ծանր որոշում եմ կայացրել և այլն, մարդիկ մտնում սրտիկում, լայքում են։ Նույնը վերաբերվում է հիմնավորումներին։ Ինչ էլ հիմնավորես, փաստաթղթում չկա մի կետ, որտեղ մեր համար վտանգավոր դրույթ, ձևակերպում չկա։

Բայց պարզվում է, որ լիքը մարդ ծափ է տալիս, հավանության արժանացնում՝ ավտոմատ մտնում իր փայ պատասխանատվության տակ՝ չգիտեմ, չգիտակցելով, չհասկանալով։ Լավ, ո՞նց կարա սենց լինի։

Ո՞նց մարդկության բերենք սթափության դաշտ, ո՞նց։ Ախր, սրա հետևանքները այսօր, վաղը, մի տարի հետո չի ավարտվելու, հասկացեք»։

Կիսվել էջում