Մամուլ

Հանրապետության հրապարակում Toyota Prado-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հանրապետության հրապարակում Toyota Prado-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ին, ժամը 31-ամյա Հրանտ Մ.-ն. իր վարած Toyota Prado մակնիշի 531 LL 11 համարանիշի ավտոմեքենայով, Վազգեն Սարգսյան փողոցում, Հանրապետության հրապարակի սկզբնամասում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարների, Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:

prado vraert

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Կիրրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով, վարորդ Հրանտ Մ.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական ընկերությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ:

Կիսվել էջում