Մամուլ

Հանրայինի պարզաբանումը՝ ադրբեջաներենով լուրեր թողարկելու մասին

Հանրայինի պարզաբանումը՝ ադրբեջաներենով լուրեր թողարկելու մասին

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել.

«Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության օնլայն հարթակները գործում են 4 լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներենով: Դա լայնածավալ և բարդ աշխատանք է, որն ունի շատ կարևոր նշանակություն՝ հակազդելու և կանխելու Ադրբեջանի կողմից քարոզվող կեղծ հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում:

Հավելենք, որ Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն և թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան: Հանրային հեռուստաընկերությունը ևս օրերս գործարկել է 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժինը:

adrbejerenov lurer

Տեղեկատվական պատերազմի պայմաններում քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է և բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»:

Կիսվել էջում