Մամուլ

Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ»

Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։

Սակայն, քանի որ կառավարության նիստում անձամբ վարչապետն է խոսել այդ մասին, գործի փլվելը կնշանակի, որ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը։

Ընդ որում, այս գործը հարուցելու մոտիվներից մեկը եղել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերելը։

Գործող իշխանությունը մտածել է՝ քանի որ որդեգրողների մեծ մասն Իտալիայից է, ուրեմն հնարավոր է, որ դերակատարում է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, եւ հանձնարարություն է տրվել ամեն գնով ձեռք բերել ապացույցներ նրա մեղսակցության մասին, սակայն ԱԱԾ-ն փաստեր գտնել չի կարողանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով