Մամուլ

«Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը». Հասմիկ Պապյան

«Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը». Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ո՛չ Փարիզ, ո՛չ էլ Նյու Յորք…

Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում:

hraparak qarer

Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել… Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը. նրանք, ի տարբերություն ձեզ, հիշողություն ունեն…»:

Կիսվել նյութով