Աշխարհ

«Հանգիստ ապրել՝ այլ համայնքի ներկայացուցիչների կողքին». հրապարակվել է Լավրովի ձայնագրությունը

«Հանգիստ ապրել՝ այլ համայնքի ներկայացուցիչների կողքին». հրապարակվել է Լավրովի ձայնագրությունը

«Դեժավյու» թելեգրամ-ալիքը հրապարակել է ձայնագրություն, որում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսում է Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային պրոցեսներում ՌԴ դերի մասին:

«Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ տեղակայվել ենք, և Հայաստանում են շարունակ այդ մասին ասում, ներառյալ՝ ձեր Ազգային ժողովի խոսնակը, ով ՌԴ-ին մեղադրեց այն բանում, որ մենք դավաճանել ենք Ղարաբաղին…

Մենք հարցում ենք ուղարկել, թե ինչ է այդ ամենը նշանակում… Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, որ ամեն բան չէ, որ պարզ է, բայց շահարկել այն դերը, որը Ռուսաստանը խաղացել է, կարծում եմ, ճիշտ չէ:

sergey lavrov

Դրա համար էլ համանախագահներին պետք է ուղղորդել այն ուղղությամբ, որ հնարավորինս շուտ ժամանեն մարդասիրական կազմակերպությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որ մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն նրանց վերահսկողության ներքո:

Պետք են այնպիսի գործողություններ, որոնք միգուցե փողոցներում միտինգների ժամանակ ծափահարություններ չեն կորզում, որոնք չեն դառնում թերթերի առաջին էջերի ու հեռուստատեսային նորությունների փրայմ-թայմի գլխագրեր, բայց որոնք օգնում են մարդկանց հանդարտվել, հանգիստ ապրել իրենց տներում այլ համայնքի ներկայացուցիչների կողքին»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Կիսվել էջում