ՄամուլՏեսանյութ

Հայ սահմանապահներին սահմանը պաշտպանելիս կօգնեն ոչ միայն շները, այլև ձիերը․ ԱԱԾ (Տեսանյութ)

Հայ սահմանապահներին սահմանը պաշտպանելիս կօգնեն ոչ միայն շները, այլև ձիերը․ ԱԱԾ (Տեսանյութ)

Հայաստանի Սահմանապահ ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար ձեռք կբերվեն որոշակի քանակությամբ կենդանիներ։ Հասկանալու համար, թե ինչ նպատակների համար են նրանք ձեռք բերվում, բավական է միայն այցելել հայ-վրացական սահման։

Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արամ Հակոբյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։

Շներից բացի ձեռք կբերվեն նաեւ ձիեր։ Բացի այդ, նշվում է, որ հայ սահմանապահների ծառայողական կենդանիների լրակազմը կհամալրվի նաեւ այլ կենդանիներով։ Ընդ որում՝ չի նշվում, թե կոնկրետ ինչ տեսակների մասին է խոսքը։ Հակոբյանը նույնպես հմտորեն շրջանցեց այս հարցը։

«Մենք, անհրաժեշտության դեպքում, այնտեղ որոշակի տեսակի կենդանիներ կպահենք»,- ասաց գերատեսչության փոխտնօրենը։

sahman dirqer 1

Իր հերթին, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ծառայողական կենդանիները երկրի սահմանները պահելու համար առաջին անգամ չէ, որ կիրառվում են։ «Մենք բոլորս տեսել ենք խորհրդային ֆիլմեր, հատկապես սահմանի պահպանության մասին։

Անգամ սերիալ կար՝ նվիրված այդ թեմային։ Մենք այնտեղ տեսել ենք թե՛ ձիեր, թե՛ շներ։ Ի վերջո, մենք բարձրլեռնային երկիր ենք, եւ մեր սահմանների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է օգտագործենք առկա բոլոր տեխնիկական միջոցները, ներառյալ կենդանիները»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով