Մամուլ

Հայ նույնասեռականները հայրենիքի կողքին են․ հայտարարություն

Հայ նույնասեռականները հայրենիքի կողքին են․ հայտարարություն

Հունիսի 17-ին հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա առիթով Հայաստանից ու սփյուռքից մի խումբ նույնասեռականներ հայտարարություն են տարածել՝ իրենց դիրքորոշումն արտահայատելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Ստորագրություններում անունները հիմնականում փակ են զգուշավորության համար, սակայն դրանց հետևում իրական մարդիկ են։

Ազգադավությունը սեռական կողմնորոշում չի ճանաչում․ Հայ նույնասեռականները հայրենիքի կողքին են

Մենք թեև սեռական ինքնությամբ տարբերվում ենք մեր բազմաթիվ ազգակիցներից, բայց ազգային ինքնությամբ չենք տարանջատվում։ 

Մենք կիսում ենք նույն տարածքը, պատմական նույն հիշողությունը, արժանապատվության նույն զգացումը, ազգային նույն երազանքը, հայերի պաշտպանության նույն ձգտումներն ունենք և շարժվում ենք նույն նպատակներով։

lgbt 2

Այն, որ այս գիրը մեսրոպատառ է, ասվածի օրինակն է։ Մենք ձևավորված ենք հայ, և մեր մտահոգությունները կապված են հայերի խնդիրների հետ։ Մեր կենսաբանական տարբերությունը պատճառ չի կարող լինել մեր առաջնային ինքնության հարվածներին չդիմագրավելու համար, և սեռական կողմնորոշումը մարդկային ու ազգային արժեքների հետ չի հակադրվում։

Մենք ծնունդ ենք հայ ավանդական ընտանիքի ու բնականաբար չենք կարող դեմ լինել մեր ընտանիքներին ու չկրել նրանց հետ մեր հայրենիքին վերաբերող ցավերը։ Նույնասեռական լինելով հանդերձ՝ մենք խորապես ընկալում ենք մեր ազգի բազմացման կարևորությունը, որը Հայաստանի հարատևության գրավականն է։ 

Հայաստանում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք, իբրև թե, զբաղվում են նույնասեռականների պաշտպանությամբ, սակայն վարում են արացախադավ և հայրենադավ գործունեություն՝ նպաստելով Արցախի հայաթափմանն ու արցախայության բնաջնջմանը։ 

Բացի այն, որ նրանք շարժվում են իրենց ֆինանսավորողների պետական օրակարգերով՝ ընդդեմ Հայաստանի, նաև վարկաբեկում են մեզ ու իրենց քմահաճույքների պատճառով պառակտում մտցնում հայ հանրության մեջ։ 

Հայերի բազմադարյա պատմության ընթացքում միշտ եղել են նույնասեռականներ, սակայն երբեք չի եղել, որ նրանք՝ օտարների կողմից կազմակերպված գործեն, մեր՝ հայերիս շահերի դեմ, ինչպես դա տեղի է ունենում հիմա։ 

Մենք համերաշխ ենք մեր հայ՝ առաջնային ինքնության հետ և որևէ մեկին թույլ չենք տալիս մեր անունից հանդես գալ ու սեպ խրել մեր ու մեր ազգակիցների միջև մեր  տարբերությունների պատճառով։ 

Ցավոք սրտի, մեզնից շատերը չեն կարող բաց՝ իրենց անուններով հանդես գալ:

Դրա մի շարք պատճառներից մեկն էլ այն է, որ ինչ-ինչ մարդիկ՝ հանդես գալով իրավապաշտպանության անվան տակ, պաշտպանելով Արցախն ու Հայաստանի տարածքները թշնամուն հանձնողներին, ոտնահարելով հայերի իրավունքները, տպավորություն են ստեղծել, թե բոլոր նույնասեռականներն իրենց պես Արցախադավ ու հայերի բնաջնջման կողմնակիցներն են։  

Մենք պայքարելու ենք հայատյացության ցանկացած դրսևորման դեմ և հասնելու ենք ցեղասպանների դատաստանին։

1․ Օլգա Վարդանովա

2․ Ժանեթ

3․ Ֆիֆի

4․ Պ.

5․ Ա.

6․ Ս. Ա.

7․ Բ․Հ․

8․ Վ․ Պ․ 

9․ Վ․ Հ․ 

10․ Ն․

11. Արա Գ․

12. Րաֆֆի Զ․

Կիսվել նյութով