ԱշխարհՄամուլ

Հայ-ճապոնական արմատներով մոդելը ԱՄՆ-ում աստղ է դարձել և քարոզում է Կոմիտասի երաժշտությունը

Հայ-ճապոնական արմատներով մոդելը ԱՄՆ-ում աստղ է դարձել և քարոզում է Կոմիտասի երաժշտությունը

Sputnik Արմենիան գրում է․ 17 տարեկանում մոդելը հասցրել է հայտնվել ճապոնական նորաձևության ամսագրերի շապիկներին, համագործակցել Ferragamo և BAPE ապրանքանիշերի հետ, հայտնի Սթիվ Հարվիի հետ ամերիկյան մանկական շոու վարել, նկարահանվել գովազդում, աշխատել Էլեն Դեջեներսի հետ։

Աննա Այաջյանը ծնվել ու ապրում է Լոս Անջելեսում, սակայն տարին մի քանի անգամ նա Ճապոնիա է գնում։ Իհարկե ոչ հենց այնպես. մայրական կողմով նա ճապոնացի է, հայրականով` հայ։ Ճիշտ է, Հայաստանում աղջիկը դեռ չի եղել, բայց վաղուց է այդ մասին երազում։

ayajyan anna

Անցած տարի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի մյուս ուսանողների հետ նա պետք է առաջին անգամ պատմական հայրենիք գար, սակայն ծրագրերը ձախողվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հարցին, թե ինչպես են ծանոթացել իր ծնողները և ինչ ընդհանրություն ունեն նրանք, Աննան պատասխանում է. «Ծնողներս հանդիպել են Լոս Անջելեսում։ Հայկական ու ճապոնական մշակույթներն ընտանեկան արժեքների, ընկերության հարցերում մի շարք ընդհանրություններ ունեն…»։

anna ayajyan 2

Մոդելը խոսում է երեք լեզուներով։ Խոստովանում է, որ տանը հայրիկի հետ հայերեն է խոսում, մայրիկի հետ` ճապոներեն, իսկ միմյանց հետ անգլերեն են հաղորդակցվում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում