ՄամուլՏեսանյութ

Հայ ծնողներն անցել են Ադրբեջանի սահմանը և գտել որդիների դիերը․ աճյունների որոնման արդյունքը (Տեսանյութ)

Հայ ծնողներն անցել են Ադրբեջանի սահմանը և գտել որդիների դիերը․ աճյունների որոնման արդյունքը (Տեսանյութ)

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի 210 մասունք, հնարավոր է, ընդհանրապես չնույնականացվի՝ շատ վնասված լինելու պատճառով: 

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ անհնարին է դարձել այդ մասունքներից փորձանմուշ վերցնելը, ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը: Նախարարը նշեց, որ ունենք 180 ծնող, ովքեր ԴՆԹ փորձաքննություն են անցել և սպասում են պատասխանին:

Մինչ այս պահը 2200-ից ավելի մարմին է ճանաչվել: Անահիտ Ավանեսյանը նաև հերքեց լուրերը, թե փորձանմուշների և մարմինների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր, և որ նրանք կարող են հուղարկավորվել եղբայրական գերեզմանում:

boxoqi akcia 1

Վստահեցրեց՝ նման գաղափար Կառավարությունում չկա, իսկ դիերը պահվում են Մեծամորի դիահերձարանում: Անհետ կորած և գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողներն այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիա են իրականացրել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիների գտնվելու վայրը հստակեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցում:

Դեսպանատան որևէ ներկայացուցիչ, սակայն, ակցիա իրականացնող ծնողներին չի մոտեցել:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

Կիսվել նյութով