Մամուլ

Հայ երկու գերիները զանգահարել են ծնողներին

Հայ երկու գերիները զանգահարել են ծնողներին

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

արտակ զեյնալյան

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10, 2020թ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։

Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Փաստաբան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան»:

Կիսվել նյութով