ԱշխարհՄամուլ

Հայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավոր (ֆոտո)

Հայ բժիշկը Էրդողանի կուսակցությունից դարձել է պատգամավոր (ֆոտո)

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սևան Սըվաջըօղլուն անցել է խորհրդարան։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ իշխող Արդարադատություն և զարգացում կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ազգությամբ հայ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն դարձել է պատգամավոր։

Այս մասին Սևան Սըվաջըօղլուն նույնպես գրառում է կատարել իր Թվիթերյան էջում։

Սևան Սըվաջըօղլուն Ստամբուլի հայ համայնքի ակտիվ անդամներից է։ Սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։

sevan erdogan

Աշխատում է Ստամբուլի հայկական հիվանդանոցում և Աջըբադեմի հիվանդանոցում։ Մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի 2019-ի ընտրություններին 12 հոգանոց պատվիրակների կազմում։

Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Կիսվել էջում