Մամուլ

ՀայՓոստը թոշակների և նպաստների վճարումների մասին հայտարարություն է տարածել

ՀայՓոստը թոշակների և նպաստների վճարումների մասին հայտարարություն է տարածել

ՀայՓոստը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները։

Պատճառը, ըստ ընկերության՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից բավարար չափով գումար չփոխանցելն է։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,

աշխատանքային ստաժ

ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հայցում ենք ձեր ներողամտությունը: Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»,- ասված է հայտարարությունում։

Կիսվել նյութով