ՄամուլՏեսանյութ

Հայրն ԱԱԾ պաշտոնյա, տղան՝ ՊԵԿ-ի. ով է եղել կյանքեր խլած վթարի վարորդը

Հայրն ԱԱԾ պաշտոնյա, տղան՝ ՊԵԿ-ի. ով է եղել կյանքեր խլած վթարի վարորդը

Lurer.com-ը գրում է․ Փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում․ ժամը 00:40-ի սահմաններում Toyota մակնիշի 01PV001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չսահմանված հատվածով անցնող 2 հետիոտնի։

Նրանցից մեկին մահացած հայտնաբերել էին ավտոմեքենայի տանիքին, մյուսին՝ մարմնական վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց, սակայն ինչպես մեզ հայտնեցին «Էրեբունի ԲԿ»-ից, դեպքի հաջորդ օրը 67-ամյա Հայկ Էլիզբարյանը ևս մահացել է։

ԼՈՒՐԵՐ․com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ինչպես դեպքի, այնպես էլ վրաերթ կատարած վարորդի անձի վերաբերյալ։ Պարզվում է՝ վերջինս Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Համլետ Նաիրիի Մարգարյանն է, որը բարձր պաշտոն է զբաղեցնում է «Զվարթնոց»-ի արևմտյան մաքսատան վերահսկողության բաժնում։ Նրա հայրը՝ Նաիրի Մարգարյանն էլ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է։ 

Ըստ տեղեկությունների՝ սթափության փորձաքննությունից հետո պարզվել է, որ վրաերթ կատարելու պահին Համլետ Մարգարյանը եղել է ոչ սթափ վիճակում և օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ ամեն կերպ փորձում է միջամտել քրեական գործին, արդյունքում՝ քրեական գործով Համլետ Մարգարյանը սթափ է եղել, չնայած գործի հետ առնչված մարդիկ պնդում են, որ սթափությունը որոշող փորձաքննության արդյունքը փոխվել է:

Թե ի՞նչ փուլում է գործը, փորձեցինք պարզել Քննչական կոմիտեից, սակայն այստեղից փոխանցեցին, որ այն տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ մամուլի խոսնակը, հաստատեց, որ գործը ՀՔԾ-ում է, բայց և նախաքննական գաղտնիքից ելնելով՝ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում