ԱշխարհԺամանց

Հայտնի է` որն է աշխարհի ամենահարուստ ընտանիքը

Հայտնի է` որն է աշխարհի ամենահարուստ ընտանիքը

Ուոլթոնի ընտանիքը, որը Walmart մեծածախ ու մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի սեփականատերն է, Bloomberg գործակալության վարկածով գլխավորել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, գրում է Sputnik Արմենիան:

Ուոլթոնների կարողությունը 238,2 մլրդ դոլար է գնահատվում։ Սեմ Ուոլթոնը հիմնադրել է Walmart-ը 1962 թվականին։ Ցանցը ներառում է ավելի քան տասը հազար խանութներ ամբողջ աշխարհում, իսկ տարեկան եկամուտը գերազանցում է 559 մլրդ դոլարը:

walmart

Վարկանիշի առաջին հնգյակում է նաև Մարս ընտանիքը, որը Mars–ի արտադրողն է (կարողությունը՝ գրեթե 142 մլրդ դոլար), Կոխ ընտանիքը՝ Koch Industrues ամերիկյան նավթաքիմիական կորպորացիայի (124,4 մլրդ դոլար) սեփականատերերը։

Հերմե ընտանիքը, որը Hermes ֆրանսիական նորաձևության տան սեփականատերն է (111,6 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիան, Ալ Սաուդի ընտանիքը՝ հարյուր միլիարդ կարողությամբ:

Կիսվել էջում