Մամուլ

Հայտնի է, ով է լինելու հարսանիքի քավորը

Հայտնի է, ով է լինելու հարսանիքի քավորը

Այսօր լուր տարաածվեց, որ ամուսնանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հարսանիքը տեղի է ունենալու հունվարի 22-ին, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մինչ այս պահը, սակայն, չի հայտարարվել, թե ում հետ է ամուսնանում Պապիկյանը։

Հարսանցուն նրա նախկին խոսնակն է` Արմինե Մուրադյանը: Նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակն էր, երբ նախարարը Սուրեն Պապիկյանն էր:

Hraparak.am-ի տեղեկություններով՝ քավորն էլ պակաս հայտնի դեմք չէ: Աղբյուրի տեղեկություններով` Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքի քավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ անդամ  Նարեկ Մկրտչյանն է:

narek mkrtchyan

Նա և Պապիկյանը կուրսընկերներ են եղել:

Կիսվել նյութով