Շոու-բիզնես

Հայտնի է ինչ վիրահատության է ենթարկվել Քրիստինա Հովհաննիսյանը․ի՞նչ վիճակում է նա

Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի հետևորդներն ու երկրպագուները մտահոգված են նրա առողջական վիճակով։

Քրիստինան իր պաշտոնական ինստագրամյան էջում հայտնել է, որ վիրահատության է ենթարկվել։ Տեղադրված լուսանկարներից երևում է, որ նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո և անցնում է վերականգնողական փուլ։ Դերասանուհին նշել է, որ վիրահատությունից հետո աստիճանաբար վերականգնվում է։

Մինչ այս պահը նա չի բացահայտել ո՛չ վիրահատության պատճառը, ո՛չ էլ առողջական խնդրի վերաբերյալ այլ մանրամասներ՝ նախընտրելով անձնականը գաղտնի պահել։

Սակայն հրապարակումը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում․ հետևորդներն ու մտերիմները բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել դերասանուհուն՝ մաղթելով արագ ապաքինում և առողջություն։

Կիսվեք ձեր էջում