Մամուլ

Հայտնի է ինչու է փակել Թուրքիան օդային տարածքը Հայաստանի համար

Հայտնի է ինչու է փակել Թուրքիան օդային տարածքը Հայաստանի համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն թուրքական NTV ալիքի եթերում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրմանը․ «Նեմեսիս» գործողության պատվին Երևանում հուշարձանի տեղադրումն անընդունելի է․ ես չեմ կարող դա ընդունել։

Ի պատասխան՝ մենք փակեցինք մեր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։

Հանդիպմանը Թուրքիա կգա միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը․ բացառիկ դեպքի համար ենք թույլ տվել։ Եթե ​​շարունակեն (Հայաստանը), մենք նոր քայլեր կձեռնարկենք», – հայտարարել է Չավուշօղլուն։

Կիսվել էջում