Մամուլ

Հայտնի է, թե ինչի հետևանքով են Մուսալեռի դպրոցից երեխաներ տեղափոխվել հիվանդանոց

Հայտնի է, թե ինչի հետևանքով են Մուսալեռի դպրոցից երեխաներ տեղափոխվել հիվանդանոց

Արմավիրի մարզի Մուսալեռ բնակավայրի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն և «Վաղարշապատ» ԲԿ տեղափոխված երեխաներից այս պահին բուժամբոլատորիաներում է 4 երեխա, նրանց վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի փոխհամայնքապետ Գոռ Սարիբեկյանը:

«Այս պահին դասապրոցեսը ընդհատված է, այլ տուժածներ չկան»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչի՞ հետևանքով են երեխաներին տեղափոխվել բուժհաստատություններ, համայնքային իշխանության ներկայացուցիչը նշեց, որ, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսք է եղել:

Դեռ չհստակեցված որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ դպրոցի աշակերտներից մեկն է իր հետ դպրոց տարել գազի բալոնչիկ և փչել:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հոսպիտալացված երեխաները ստանում են առաջին բուժօգնություն, նրանց առողջական վիճակը դեռ գնահատման փուլում է:

Կիսվել էջում