Աշխարհ

Հայտնի է թե երկրի, որ մասում է ընկել չինական հրթիռի բեկորները

Հայտնի է թե երկրի, որ մասում է ընկել չինական հրթիռի բեկորները

«Չանչժեն-5Բ» հրթիռի բեկորները ներթափանցել են Երկրի մթնոլորտ մայիսի 9-ին: Դրանց մեծ մասն այրվել է, իսկ մնացորդներն ընկել են Հնդկական օվկիանոս, գրում է Կոմերսանտ-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ հրթիռի բեկորները կարող են ընկնել բնակավայրերի վրա: ԱՄՆ Տիեզերական հրամանատարության գնահատմամբ՝ հրթիռի բեկորները մթնոլորտում կհայտնվեին մայիսի 9-ին Թուրքմենստանի երկնքում, սակայն ԱՄՆ զինվորականները այն չեն պայթեցնի օդում, հայտնել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

hrtir

Ռուս մասնագետները վստահեցրել են, որ դա տեղի կունենա Խաղաղ օվկիանոսի երկնքում: Միեւնույն ժամանակ ՉԺՀ ԱԳՆ-ից հավաստիացրել էին, որ բեկորների մեծ մասը կայրվի մթնոլորտում: Ինչպես նշել է ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը, վնասի հավանականությունը շատ ցածր է եւ գրեթե անհավանական:

Ավելի վաղ հայտնել էինք, որ չինական 18 տոննայանոց հրթիռն անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա, Հայաստանի տարածքը վտանգի գոտում է:

Կիսվել նյութով