Մամուլ

Հայտնի է Երևանում կրակոցների պատճառը, կա ձերբակալված. մանրամասներ

Հայտնի է Երևանում կրակոցների պատճառը, կա ձերբակալված. մանրամասներ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Երևանի կրակոցների գործով իրավապահները ձերբկալել են մեկ անձի, ով եղել է կոնկրետ կրակոց արձակած անձը, վերջինս Բեգլարիկ Հարոյաննն է:

Ավելին ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ինչ պատճառով են հնչել կրակոցները: Մասնավորապես՝ մեքենայի վաճառք խնդիր է եղել եւ երկու կողմերը գումարի շուրջ տարաձայնոթյուն են ունեցել, որն էլ ավարտվել է կրակոցներով:

porsh krakocner

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։

Կիսվել նյութով