Մամուլ

Հայտնի է՝ երբ ՌԴ-ն կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը մի շարք ձեռնարկություններում ստուգումներից հետո։

Հուլիսի 14-21-ն անցկացված ստուգումների ընթացքում հաստատվել է վարակված գլխաքանակից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար, պնդում է գերատեսչությունը։

«Հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքերը, չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրամադրված հավաստիացումներին»,- հայտնում է ծառայությունը:

Կիսվեք ձեր էջում