Սպորտ

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակիցը և մենամարտի անցկացման վայրը

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակիցը և մենամարտի անցկացման վայրը։

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14) հետ: Այս մասին հայտնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։

«Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:

Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- Facebook սոցիալական կայքում գրել է նա:

Կիսվել նյութով