ՄամուլՏեսանյութ

Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքին

Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքին

Այսօր՝ հունիսի 3-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:23-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2870 մարդ:

dron hanrahavaq

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Հանրահավաքի ՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։

Կիսվել էջում