Մամուլ

Հայտնի է՝ ով է Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը

Հայտնի է՝ ով է Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը

Լրագրող Սյուզի Բադոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մասիսի համայնքապետարանում այս պահին անադեկվատ վիճակում հայտնված լիմոնչիկներով տղամարդը, որ շենքը փորձում էր իր վերահսկողության տակ պահել արդեն մեկ ժամ, պարզվում է նախկին ավագանու անդամներից է ` Լոշտ Էդոն (Էդգար Մարգարյան)։

masisi

Թող ինձ ներվի մականունով գրելու համար, բայց 43-44 -ամյա տղամարդու ազգանունն անգամ նախկին կոլեգաները չհիշեցին։

Ոստիկաններով շրջափակված է շենքը, ու առայժմ իրավապահները կաղում են, նրանց չի հաջողվում զինված տղամարդուն վնասազերծել

Ի դեպ, տեղացիներից պատմեցին, որ զինված տղամարդը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակի պատուհանից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում»։

Կիսվել էջում