Մամուլ

Հայտնի է՝ երբ հայ խաղաղապահները կվերադառնան հայրենիք

Հայտնի է՝ երբ հայ խաղաղապահները կվերադառնան հայրենիք

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը ներառյալ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Վաղը 14-րդ բորտով հանում ենք մեր գործընկերներ Հայաստանի, Տաջիկստանի և Բելոռուսի կողմից ներկայացված բոլոր ուժերը։ Ղրղզստանի մեր գործընկերները դուրս կգան այն հաշվարկով, որ իրենք հարևանությամբ են ու կարող են գնալ իրենց ուժերով։

hay

Հետագա 5 օրերի ընթացքում կիրականացվի խաղաղապահ ուժերի ամբողջական դուրս բերումը՝ պահպանվող օբյեկտները հանձնելով ղազախական ուժային կառույցներին։ Ծրագրում ենք ամբողջ աշխատանքն ավարտել ամսի 19-ին»,- ասել է Շոյգուն։

Կիսվել էջում