Շոու-բիզնես

Հայտնիներ, ովքեր ամեն կերպ իրենց երեխաներին առաջ են տանում

Ցանկացած ծնող, փորձում է իր երեխային առաջ տանել, անել նրա համար լավագույնը, որ կարող է։ Հայտնիները բացառություն չեն։ Ներկայացնում ենք մի քանի հայտնիների հայտնի երեխաներին․

«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին, իր հաստատակամ քայլերն է կատարում երաժշտական եւ դերասանական ոլորտում: Վերջին շրջանում տարբեր հաղորդումների հյուր են դառնում նաև Ալյան եւ Մարիան, ովքեր արդեն իսկ մեծաթիվ երկրպագուներ ունեն։ Հարցազրույցներից մեկում Իրինա Թվմասյանը երեխաներին առաջ տանելու մասին ասել է՝ բոլոր տաղանդավոր երեխաներն էլ առաջ են գնում: Պարզապես, պետք է մայրիկները ժամանակ գտնեն եւ աշխատեն իրեն երեխաների հետ:

Irina Tovmasyan

Դիանա Գրիգորյանի երեխաները ճանաչում ձեռք բերեցին նրա գրած սցենարով նկարահանված  սերիալներում խաղալով։ Դիանան մի անգամ հարցազրույցներից մեկում նշել էր, որ եղել են դերեր, որոնք հատուկ գրվել են հատոևւկ իր երեխաների համար։

Dianna Grigoryan1

Հայկական հեռուստասերիալների երկրպագուները շատ լավ են ճանաչում երգչուհի Զարուհի Բաբայանի դստերն ու Սոֆի Դեւոյանի թոռնուհուն` Սոֆի Դեւոյան կրտսերին: Փոքր տարիքում Սոֆին նկարահանվել է հայտնի սերիալներից մի քանիսում` «Որբերը», «Հրեշտակների դպրոցը»․․․։ Մանկուց պարով և դերասանական աշխատանքով զբաղված աղջնակը հիմա արդեն փորձում է առաջին քայլերն անել դիզայներության ոլորտում։

Zaruhi Babyan1

«Նվագախմբի երեխաներ» նախագծում նկարահանվում է նաև Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն, ով ինչպես և մյուս երեխաները, անցել է քասթինգ: Նա նաև նկարահանվել էր ծնողների մի քանի տեսահոլովակներում։ Գրիգորը հարցազրույցներից մեկում նշել է, որ դեմ է երեխային ինչ–որ բան ստիպելուն։ Այս դեպքում իրենք փորձել են խթանել, որ Ալբերոտոն իրեն փորձի այս ոլորտում, քանի որ գիտեին նրա պոտենցիալը։

Grigor Danielyan

Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթը, հաճախ է հայտնվում էկրաններին՝ տարբեր հաղորդումների շրջանակներում։ Գեղեցիկ ու տաղանդավոր աղջնակը նկարահանվել է նաև «Իմ փոքրիկ փեսացուն» կատակերգության մեջ:

«Իմ կարծիքով Նանուլս պարուհի ծնվել է։ Մոտ մեկ տարեկանից մենք հասկացանք, որ նրա մեջ կա պարը։ Բայց ատամհատիկին նա երկու անգամ բարձրախոս վերցրեց։ Երգչուհի՞, թե՞ պարուհի, որը Նանուլի մոտ կստացվի ավելի լավ այն բնագավառում էլ թող շարունակի։ Նա շատ է սիրում երգել եւ ասում է՝ «երգչուհի եմ դառնալու», բայց եթե իր վոկալի ուսոցչուհին ասի, որ Նանուլն ունի այն ձայնը, որ պետք է շարունակի երգարվեստում, ապա կշարունակի, բայց եթե նա համապատասխան ձայն չունենա եւ միջակ երգչուհի լինի, ապա ես չեմ ցանկանա, որ նա շարունակի»,-2017թ-ին ասել է Վիկա Մարտիրոսյանը։ Փաստենք, որ Նանուլը այսօր փոքրիկների ամենասիրելի երգչուհիներից մեկն է։

Nanul

«Իմ առջև խնդիր եմ դրել՝ 2018-ին Յանային պետք է բոլորը ճանաչեն, այն էլ ոչ թե Սարգիս Գրիգորյանի աղջիկ, այլ՝ շնորքով Յանա Գրիգորյան: Նույն ֆիլմում նկարահանվելու ընթացքում բացահայտեցի, որ նա, ի տարբերություն մյուս երկու աղջիկներիս, անսահման է սիրում արվեստը. գնում է վոկալի, դերասանի վարպետության դասերի, կարողանում է իրեն ճիշտ դրսևորել նկարահանման հրապարակում: Մյուս տարի միանգամից երեք նախագծով Յանան կհայտնվի հեռուստաէկրաններին: Ինքս եմ զբաղվում իր պրոդյուսինգով, ու կարող եմ վստահեցնել, որ հետաքրքիր աշխատանքներ են լինելու: Կներկայացնի և՛ մանկական հաղորդաշար, և՛ տեսահոլովակ, և՛ ինձ հետ ֆիլմում հանդես կգա», – հարցազրույցներից մեկում, արադառնալով 6-ամյա Յանաին, նշել է դերասանը։

Sargis Grigoryan

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am

Կիսվել էջում