Մամուլ

Հայտնաբերվել են կեղծ հատուկ կտրոնով «ֆռֆռացող», «գոլդ» համարանիշներով Mercedes-ն ու Toyota-ն

Հայտնաբերվել են կեղծ հատուկ կտրոնով «ֆռֆռացող», «գոլդ» համարանիշներով Mercedes-ն ու Toyota-ն

Shamshyan.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կեղծիքդ կմնա կոկորդումդ» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes մակնիշի K 777  KK 77 և Toyota մակնիշի 500 UU 02 համարանիշի ավտոմեքենաների վարորդները ավտոմեքենաները վարում են իրենց մոտ ունենալով կեղծ հատուկ կտրոն (նարուշիրովկա):

mercedes rusakan

ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները «գոլդ» համարանիշներով Mercedes-ը հայտնաբերում են Պարոնյան փողոցում և պարզվում է, որ վարորդի՝ Երևանի բնակիչ 33-ամյա Աղվան Ա.-ի մոտ առկա է 1 հատ X համարի կեղծ հատուկ կտրոն:

toyota hamaranish

Նույն գումարտակի նույն վաշտի այլ պարեկներ էլ Toyota մակնիշի ավտոմեքենան հայտնաբերում են Նալբանդյան փողոցում և վարորդի՝ Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Խ.-ի մոտ հայտնաբերվում է 1 հատ X համարի կեղծ հատուկ կտրոն:

Ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի փաստով ձևակերպվում են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին, որը ավելի շատ հայտնի է «Աստվածների բաժին»:

Կիսվել էջում