Մամուլ

Հայտնաբերել են 37-ամյա ճիվաղին. նրա ծեծի հետևանքով կնոջ մայրը մահացել էր, իսկ նա ահազանգել էր, թե հովվաշունն է գզել տարեց կնոջը

Հայտնաբերել են 37-ամյա ճիվաղին. նրա ծեծի հետևանքով կնոջ մայրը մահացել էր, իսկ նա ահազանգել էր, թե հովվաշունն է գզել տարեց կնոջը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գուրգեն Գևորգյանին։

Նա մայիսի 2-ին իր տանը իրեն պատկանող հովվաշան կապն արձակել և այնպես էր արել. որ շունը հարձակվի իր կողմից ծեծված կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, և կինը մահացել էր, իսկ ճիվաղը ահազանգել էր ոստիկանություն, թե իբրև շունը հարձակվել է կնոջ մոր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կիսվել նյութով