Մշակույթ

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը նոմինացվել է «Էմմիի» մրցանակի

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Intent to Destroy» (ոչնչացնելու նպատակ) ֆիլմը նոմինացվել է «Էմմիի» մրցանակի: Այն կարող է մրցանակի արժանանալ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Պրեմիերան կայացել 2017 թ.: Այն ավելի վաղ մրցանակի է արժանացել «Լավագույն դոկումենտալ ֆիլմ» անվանակարգում Լոս Անջելեսում տեղի ունեցած փառատոնում:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա աշնանը: «Կործանելու մտադրություն» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջո Բեռլինգերը: Դրանում ներկայացված են Հայոց ցեղասպանության մասին փաստեր եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։

Intent to Destroy
Share