ԱշխարհՄամուլ

Հայկ և Էլզա Տիտիզյանները 100.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն են փոխանցել Մայր Աթոռին

Հայկ և Էլզա Տիտիզյանները 100.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն են փոխանցել Մայր Աթոռին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների:

Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի, նվիրատվությունը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից։

Կիսվել նյութով