ՄամուլՏեսանյութ

Հայկ Սարգսյանի կինը հարսանիքի ժամանակ դոլարներ է նետում օդ (Տեսանյութ)

Հայկ Սարգսյանի կինը հարսանիքի ժամանակ դոլարներ է նետում օդ (Տեսանյութ)

4rd.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը մասնակցում է միջոցառման, որի մասնակիցներից մեկը տեսանյութ է ուղարկել Tert.am-ին։ Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի կինը այլ մասնակիցների հետ դոլարներ է նետում օդ։

Հայկ Սարգսյանը ահագին ժամանակ է չի հայտնվում սկանդալային պատմությունների մեջ։ Ինտելեկտով էլ առանձնապես չի փայլում, որ առանձնանա ԱԺ գաղջ ֆոնին։

Երևի կինն էլ որոշել է «օգնել» ամուսնուն և վերստին դարձնել քննարկման թեմա։ Հաջողվել է։ Ինչ վերաբերում է տեսանյութի էսթետիկ ու բարոյական կողմին, ապա դրա մասին ինչ ու ինչքան էլ ասենք՝ քիչ կլինի։

Առաջարկում ենք ՔՊ-ին իրենց բոլոր քեֆերին ու փարթիներին անպայման հրավիրել Սարգսյան ամուսիններին։ Բարձր տրամադրությունը հաստատ ապահովված կլինի։ Մամուլն էլ կկենտրոնանա շաբաշ բաժանող ՔՊ-ական հարսի վրա՝ մոռանալով հետաքրքրվել, թե նախորդ օրվա ՔՊ քավորի փարթիի՞ց ինչ նորություն կա։

hayk sargsyan nshanac

Մարդ էր վատացել, չէ՞, մի ամբողջ վարչապետ, մի ամբողջ Նիկոլ Փաշինյան։ Փարթիներում լիցքաթափվող իշխանությունը ծանր բանակցությունների փուլում է։

Պետք է առողջություն մաղթել գերագույն գլխավոր հրամանատարին, շատ փող՝ նրա շիշ բռնողներին և բարձր տրամադրություն՝ նրանց ենթակայության տակ պատգամավոր ու նախարար աշխատող բոլոր-բոլորին։

Նրանք «ծանր» աշխատանք են անում, պետք է ըմբռնումով մոտենալ նրանց լիցքաթափման զանազան դրսևորումներին՝ շաբաշից մինչև․․․ շաբաշ։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով