Ժամանց

Հայկ Սարգսյանի դուստրն արդեն 4 ամսական է. հանրայնացվել է նրա անունը

Հայկ Սարգսյանի դուստրն արդեն 4 ամսական է. հանրայնացվել է նրա անունը

StarNews-ը ամիսներ առաջ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հղի է: Այն, որ Օլկան բավական ակտիվ է համացանցում, նորություն չէ: Նա պարբերաբար մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից:

Նա իր նշանադրության և հարսանյաց հանդիսության կադրերը հրապարակել էր, որոնք էլ ողողվել էին համացանցով մեկ:

Սակայն հետաքրքրականն այն է, որ Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում հղիի կարգավիճակում:

hayk sargsyan olya

Նա շատ լավ ձևով կարողանում էր թաքցնել իր հղիությունը:

Եվ ահա StarNews-ը բացառիկ նորությամբ է ներկայանում: Հայկ Սարգսյանն ու Օլյա Հայրապետյանը ամիսներ առաջ ծնողներ են դարձել: Օլյան Հայկին դուստր է պարգևել, ում անվանակոչել են Լանա:

Նշենք նաև, որ Լանան լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 8-ին: Փոքրիկը վերջերս է դարձել 4 ամսական:

Կիսվել էջում