Մամուլ

Հայկ Սարգսյանը առաջարկում է վճարել 10 միլիոն դրամ և բանակում ծառայել 1 ամիս

Հայկ Սարգսյանը առաջարկում է վճարել 10 միլիոն դրամ և բանակում ծառայել 1 ամիս: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։

Ըստ նախագծի՝ մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:

Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել  ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը եւ ծառայել եւս 23 ամիս:

Ըստ նախագծի հիմնավորման՝ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողները հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների և միեւնույնն է, վերոհիշյալ կամ որեւէ այլ ճանապարհով խուսափում են ծառայությունից՝ մեծ մասամբ արտագաղթելով եւ իրենց հետ տանելով իրենց ընտանիքի անդամներին եւ ֆինանսական միջոցները:

Հաշվի առնելով այս հանգամանքը կարծում եմ, որ պետք է տալ այլընտրանքային ծառայության հնարավորություն, ինչի արդյունքում կկասեցվի այդ քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը»։

Կիսվել էջում