Մամուլ

Հայկ Մարությանն ընտրություններից հետո ընտանիքի հետ կլքի Հայաստանը

Հայկ Մարությանն ընտրություններից հետո ընտանիքի հետ կլքի Հայաստանը

Sputnik Արմենիան գրում է․ Երբեմնի դերասանը Երևանի քաղաքապետի պաշտոնում, իհարկե, չէր կարող ունենալ նախկին եկամուտները։ Ուստի նա ստիպված վաճառել է Չեխիայի բնակարանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Վերջին երեք տարիները հեշտ չէին նրա համար։ Գումարը չէր բավականացնում, նա նույնիսկ վաճառել է Չեխիայում ունեցած սեփականությունը», – ասաց նա։

Հայկ Մարության կին

Մարությանի կինը ազգությամբ չեխ է, ամուսիններն անշարժ գույք ունեն Պրահայում։ Մեր տեղեկություններով՝ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքապետի եկամուտները անհամեմատելի նվազել են դերասանական հոնորարների համեմատ, և որպեսզի ընտանիքը շարունակի իր սովորական ապրելակերպը, նրանք որոշել են վաճառել Եվրոպայում ունեցած գույքը։

Հիմա Մարությանը ցավում է, որ մտել է քաղաքականություն, քանի որ շատ նախագծեր չի կարողացել իրականացնել։ Մեր աղբյուրի խոսքով` Մարությանը մտածում է ընտրություններից հետո ընտանիքի հետ Հայաստանը լքելու մասին:

Կիսվել նյութով