ՄամուլՏեսանյութ

Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեսնում է Հայկ Մարությանի հրաժարականը պահանջելու անհրաժեշտություն։

«Ես որևէ ձևով չեմ մեղադրում պարոն Մարությանին որևէ հարցի շուրջ: Նա կատարել է իր գործառույթը, մնացել իր գործառույթների մեջ: Օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում, այլ հարց է, որ գուցե օրենսդրական բաց գոյություն ունի, որն ընդդիմությունը փորձում է ինչ-որ ձևով շահարկել»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել նյութով