Մամուլ

Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին

Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Լրատվամիջոցների համար.

Քաղաքապետարանում պարգեւավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։

Պարգեւավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։

Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաեւ այս եռամսյակին։

Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված մնացորդային միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին»։

Կիսվել նյութով