Մամուլ

Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երեւանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձեւով անցկացնել:

Այս ընթացքում համառորեն լուրեր են լրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր ենդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում:

Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաեւ դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում:

Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանն իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը՝ չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով:

Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, եւ Հայկ Մարուքյանին ծայն տված քաղաքացիներին կհրավիրի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով