Մամուլ

Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու

Հայկ Մարությանը գրասենյակ է բացել․ ինչ գործառույթ է իրականացնելու

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրասենյակ է բացել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի գրասենյակը հունվարի սկզբից է գործում։

Տեղեկացանք նաև, որ Մարությանի գրասենյակը հիմնականում էլեկտրոնային փոստի եղանակով է կապ հաստատում թե՛ քաղաքացիների, թե՛, ինչպես պարզվեց, մեզ՝ լրագրողներիս հետ։

Հայկ Մարության

Մեր ձեռքի տակ հայտնված հեռախոսահամարին գրասենյակը ներկայացնող աղջիկը պատասխանեց, բայց հորդորեց բոլոր տեսակի հարցերը գրավոր ուղղել։

Այնուամենայնիվ, պարզեցինք, որ Մարությանի գրասենյակը քաղաքացիների հետ կապ պահելու ու համայնքային խնդիրներով զբաղվելու գործառույթ է որդեգրել։

Կիսվել էջում