ՄամուլՇոու-բիզնես

«Հայկը կապ չունի». Սպիտակցի Հայկոյի կինը՝ մահվան ելքով վրաերթին նրա մասնակցության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի պնդմամբ, երեկ Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն է, իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։

Bavnews-ը զրուցեց Հայկոյի կնոջ՝ Կարինեի հետ, ով վստահեցրեց, որ Հայկոն կապ չունի մահվան ելքով վթարի հետ։ Նա պարզապես վթարից րոպեներ անց կողքով անցնելիս է եղել, քանի որ կնոջը հարվածած Kia-ի վթարային թարթիչները միացրած չեն եղել, որ մարդիկ հասկանան այդտեղ վթար է եղել և զգուշանան:

Իսկ ավելի ուշ Սպիտակցի Հայկոն մի տեսանյութ տարածեց, որտեղ նա պարզաբանում էր, թե իրականում ինչ և ինչպես է տեղի ունեցել այդ ողբերգական դեպքը։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Կիսվել էջում