ՄամուլՏեսանյութ

Հայկական զինուժը կանգնած է Տեղի մատույցներում. ԳՇ պետ

Հայկական զինուժը կանգնած է Տեղի մատույցներում. ԳՇ պետ

Հայկական զինուժը կանգնած է Տեղի մատույցներում, իսկ ադրբեջանցիները՝ մեր ստորաբաժանումների դիրքերի դիմաց: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նշենք, որ ԱԱԾ-ն ապրիլի 1-ին հայտարարել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով Սոթքի հատվածում հայ զինծառայողի զոհվելու փաստին, հայտնել է, որ այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում