Աշխարհ

Հայերը խելացի մարդիկ են, հասկանում են, որ հենց այդպես էլ լինելու է. Լուկաշենկո

Հայերը խելացի մարդիկ են, հասկանում են, որ հենց այդպես էլ լինելու է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սանկտ Պետերբուրգում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը, հայտնում է БЕЛТА-ն։

Եթե ​​Հայաստանն ուզում է տնտեսապես մեռնել, ուրեմն կարող ենք կորցնել այն։ Բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են։ Նրանք խելացի մարդիկ են։ Ֆրանսիան փորձում է ինչ-որ բան անել։ Դուք տեսնում եք՝ Ֆրանսիայում ինչ է կատարվում, նրանք նախ իրենց մոտ պետք է գլուխ հանեն, իսկ հետո նոր Կովկաս մտնեն։

«Նրանք իրենց մոտ չեն կարողանում գլուխ հանել։ Հայերը սա տեսնում են»,- նշել է նա։

«Ես վստահ եմ, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնա։ Ի՞նչ է, նա չտեսա՞վ, թե ինչպես էին մարդիկ ընկնում Աֆղանստանում՝ շասսիից կառչած: Հիշու՞մ եք, երբ ամերիկացիները հեռանում էին:

Հենց այսպես էլ կօգտագործեն Հայաստանը ու հեռանան։ Հայերը խելացի մարդիկ են, հասկանում են, որ հենց այդպես էլ լինելու է։ Ո՞վ կօգնի նրանց այնտեղ»։

Կիսվել էջում