ՄամուլՏեսանյութ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը (Տեսանյութ)

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը (Տեսանյութ)

«ԱԺ նախագահի ձեր թեկնածուները դահլիճում չեն, դրա համար բնական է, որ հարցեր տալուն ու ելույթ ունենալուն չեն կարող մասնակցել… դե հիմա, էս պահին հնարավոր չէ, ես էլ իրավասու չեմ»,- հայտարարեց նիստը վարող Կնյազ Հասանովը՝ դիմելով ընդդիմությանը:

Վերջինները լքեցին նիստերի դահլիճը:

hayastan pativ unem

Հիշեցնենք՝ ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել է կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունը:

«Փաստացի ԱԺ նախագահի ընտրություններն ակնհայտ Սահմանադրության խախտմամբ են ընթանում: Մխիթարյանն ու Սարգսյանը չկարողացան իրենց ծրագրային ելույթը ներկայացնեն, հետևաբար գործընթացն ինքնին չի կարող լինել օրինական»,- դահլիճից դուրս՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արամ Վարդևանյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում