Մամուլ

Հայաստան է վերադարձել հայ գերիներից Էդուարդ Մարտիրոսովը

Հայաստան է վերադարձել հայ գերիներից Էդուարդ Մարտիրոսովը

Sputnik Արմենիան գրում է․ Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։

Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները։

eduard martirosov

Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասաց գեներալ-մայոր Վոլկովը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով