Մամուլ

Հայաստան են բերվել տասնյակ միասեռական զույգեր՝ սադրանքներ կազմակերպելու նպատակով. Հայկ Այվազյան

«Տեղեկություն կա, որ արտերկրից Հայաստան են բերվել տասնյակ միասեռական զույգեր, որոնց, հնարավոր է, համապատասխան պահի փորձեն օգտագործել սադրանքների մեջ: Տեսնելով, որ ձախողվում են թե՛ իրավական, թե՛ քարոզչական դաշտում` օտարերկրյա գործակալները կփորձեն քննարկումները տեղափոխել այլ հարթություն»:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

«Չի բացառվում, որ կդիմեն սադրանքների՝ ընդհուպ մինչև ֆիզիկական բախումների: Դրա վառ օրինակն է Հյուսիսային պողոտա ուղղորդված տրանսգենդերը, ով պատրաստ էր նույնիսկ ծեծվելու, որպեսզի ուղղորդողները կարողանան հիմնավորել այս անձանց նկատմամբ բռնության փորձերը»:

Կիսվել նյութով