ՄամուլՔաղաքականություն

Հայաստանում տեղ չպիտի ունենա մարզպետը, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում․ Գևորգ Պետրոսյան

Հայաստանում տեղ չպիտի ունենա մարզպետը, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում․ Գևորգ Պետրոսյան

Այսօր ԱԺ նիստում հպանցիկ անդրադարձ կատարվեց օրեր առաջ Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ բոլոր այն ռեկտորիների վերաբերյալ, ովքեր ուսանողի առջև դուռ են փակել։

Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց իր այդ կարծիքը, որ ով չափահաս մարդու առաջ փակում է դուռը, ասում՝ դու պիտի դուրս չգաս այս լսարանից, նա անելիք չունի Հայաստանի հանրապետությունում և կապ չունի այս ձևակերպումը նուրբ է, կոշտ է, թե կոպիտ է։

«Հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և ԵՊՀ դռները պետք է բաց մնան»:

Հարցը բարձրացրած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ եթե Հայաստանում տեղ չունի ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը, այդ պարագայում պետք է տեղ չունենան նաև «պատգամավորը, որն ԱԺ ամբիոնից իր գրած տեքստը չի կարողանում կարդալ», «մարզպետը, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում», «Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, որը խախտում է էթիկայի վարքագծի կանոնները»:

Կիսվել նյութով