Մամուլ

Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է ԶՈՒ-ների բարեփոխման գործընթացը. Փաշինյան

Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է ԶՈՒ-ների բարեփոխման գործընթացը. Փաշինյան

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։ 

«Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է ԶՈՒ-ների բարեփոխման գործընթացը։ Բարեփոխված ԶՈՒ-ները պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը։

Անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոնն ակտիվ արտաքին քաղաքականությունն է։ Հայաստանը պիտի վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ։

Կարևոր գործոն է նաև անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունը` ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձևավորումն է։ Երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության եւ ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին։

nikol pashinyan karavarutyun

Մեր ծրագիրն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈՒ-ներին, այսինքն՝ տարածքները կընդլայնվեն, այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։ Սա խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումն ու նպատակադրումն է արտահայտում։ Հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է և ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Սա նորամուծություն է, որովհետև մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը»,- ասաց Փաշինյանը։

Կիսվել նյութով