ՄամուլԱզատ խոսք

Հայաստանում Սահմանադրություններն «ընդունվում են» տաս տարին մեկ և երեք տարի անց պաշտոնաթող լինում․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերհիշենք

Նորանկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն «ընդունվեց» 1995թ: Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:

Նորանկախ Հայաստանի երկրորդ Սահմանադրությունն «ընդունվեց» 2005թ:

Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:

Նորանկախ Հայաստանի երրորդ Սահմանադրությունն «ընդունվեց» 2015թ:

Երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող եղավ:

Ստացվում է, որ նորանկախ Հայաստանում Սահմանադրություններն «ընդունվում են» տաս տարին մեկ: Ընդ որում, յուրաքանչյուր Սահմանադրության «ընդունումից» երեք տարի անց ՀՀ գործող ղեկավարը պաշտոնաթող է լինում:

Այժմ 2024 թվականն է: Փաշինյան Նիկոլը ցանկանում է Սահմանադրություն փոխել: Մինչև փոխի, 2025 թվականը կգա: Դրանից երեք տարի հետո` 2028 թվականը:

Պատմությունը կկրկնվի:

Տպավորություն է` ինչ-որ մեկը նորանկախ Հայաստանի համար, տաս տարվա կտրվածքով, սցենարներ է գրում:

Ի դեպ, վատ սցենարիստ է` կրկնվում է»:

Կիսվել էջում